Առողջություն

10.07.2020
Ինչ է նշանակում հիմնական կամ գլխավոր սննդարար նյութեր դիտվել է 1166

Ինչ է նշանակում հիմնական կամ գլխավոր սննդարար նյութեր

Մենք գիտենք երեք հիմնական սննդարար նյութեր' սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Դրանցից առավել արժեքավորը սպիտակուցներն են: Դրանք անհրաժեշտ են մկանների կառուցման, բջիջների նորոգման, հորմոնների արտադրման համար և այլն: Հիմնական նյութերից ոչ մեկը չի կարելի փոխարինել մլուսով: Եթե հասուն մարդը սննդի հետ բավարար քանակությամբ սպիտակուց չի ստանում, նրա ֆիզիկական և մտավոր աշխատունակությունն ընկնում է, առաջանում է քնկոտություն, արագանում է ծերացումը: Սպիտակուցների ամենահարուստ աղբյուր են համարվում միսը և մսամթերքները, կաթը և կաթնամթերքները և ձուն:

Հիմնական սննդարար նյութերին են պատկանում նաև ճարպերը: Օրգանիզմում դրանք վերածվում են էներգիայի: Ճարպերը լինում են կենդանական և բուսական: Բուսական են պատկանում բուսական լուղը և սննդի կոշտ ձարպերը, իսկ կենդանականին' կարագը, ճարպը և այլն: Եթե մարդը սննդի հետ ստանում է չափից ավելի ճարպ, դրանք կուտակվում են որպես պաշար, առաջացնելով ենթամաշկային հաստ ճարպաշերտ, իսկ երբեմն էլ ճարպակալում ներքին օրգանները:

Ճարպերը ստամոքսում ավելի երկար են մարսվում, քան սպիտակուցները և շաքարը: Առանձնապես վատ են մարսվում սնունդը պատրաստելիս շատ բարձր ջերմաստիճանի ազդեցությանը ենթարկված ճարպերը: Դրանցում գոյանում են մարդու առողջության համար վնասակար նլութեր: Դրանցից մի քանիսն առաջացնում են լեղածորանի կծկում, մյուսները կարող են առաջացնել չարորակ ոռուցքներ:

Ճարպերին է պատկանում նաև այսպես կոչված խոլեստերինը: Այդ նյութը մեծ քանակությամբ պարունակվում է ուղեղում, ձվի սպիտակուցի մեջ, լլարդում, երիկամներում, ճարպում և այլն: Ուսումնասիրողները պարզել են, որ արյան մեջ մեծ քանակությամբ խոլեստերինի պարունակությունը նպաստում է աթերոսկլերոզի և սրտամկանի ինֆարկտի առաջացմանը: Այսպիսի տխուր փառք ունի խոլեստերինը: Սակայն հեգնանքն այն է, որ այս նյութը ծանր վնաս հասցնելով մարդու առողջությանը, անհրաժեշտ է նրա օրգանիզմին:

Այդ անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ խոլեստերինը ծառայում է հումք սեռական և մյուս հորմոնների առաջացման համար. այն նաև մարդու մարմնի բոլոր հյուսվածքների բջիջների պատերի կարևորագույն բաղադրիչ մասն է: Ելնելով այն բանից, որ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը առաջացնում է անոթների պատերը վնասելու վտանգ, աթերոսկլերոզի նկատմամբ հակում ունեցող մարդկանց խորհուրդ ենք տալիս սննդի մեջ մեծ մասամբ օգտագործել խոլեստերին չպարունակող մթերքներ:

Ադպիսի մթերքների թվին են պատկանում կարտոֆիլը, մրգերը, բանջարեղենը, բրինձը, եգիպտացորենը և այլն: Աթերոսկլերոզով հիվանդ անձանց մենք խորհուրդ ենք տալիս գործնականում ամբողջովին հրաժարվել խոլեստերին պարունակող մթերքներից: Այդպիսի մթերքներ օգտագործելու դեպքում աղեստամոքսային տրակտում ներծծվող մեծ քանակությամբ խոլեստերինը անցնում է արյան մեջ:

Խոլեստերինի մանր կաթիլներն ապա թափանցում են անոթների պատերի մեջ, որոնք դրան արձագանքում են բորբոքմամբ: Դրա հետևանքով անոթների պատերը հաստանում են և լուսանցքը' նեղանում: Վնասված անոթները քիչ անցանելի են արյան համար:

Օրգանիզմը ձգտում է ազատվել խոլեստերինից, այն լեղու հետ դուրս բերելով աղիների լուսանցքը: Լեղին պարունակում է այնպիսի նյութ, որը խոլեստերինը պահում է լուծված վիճակում: Սակալն, եթե խոլեստերինի քանակությունը շատ բարձր է, այն համապատասխան պալմաններում նստվածք է տալիս և հետագայում քարերի առաջացման հիմք ժառայում:

Ածխաջրերը (շաքար) նույնպես համարվում են հիմնական սննդարար նյութեր: Դրանց են պատկանում ճակնդեղաշաքարը, խաղողաշաքարը, օսլան և այլն: Ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդիկ կարող են շաքար ավելի շատ օգտագործել, քան գրասեղանի շուրջն աշխատողները:

Շաքարի ավելորդ քանակությունը հանգեցնում է ավելորդ գիրության և, հնարավոր է, նպաստում աթերոսկլերոզի զարգացմանը: Շաքարի մեծ քանակություն պարունակվում է կոնֆետների, թխվածքների, օշարակների, մարմելադների, մրգահյութերի մեջ և այլն: Եթե ցանկանում ենք պակասեցնել շաքարի քանակությունը, ամենից առաջ պետք է սահմանափակենք նշված մթերքների քանակությունը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m