Ամպրոպի ժամանակ հեռու մնացեք հաղորդալարերից և մետաղյա խոշոր առարկաներից: Այն վայրերում, որտեղ շանթարգելներ չկան, ամպրոպի ժամանակ չի կարելի խոսել հեռախոսով: Ռադիոանտենաները պետք է միակցված լինեն հողին:
Կայծակը հաճախակի հարվածում է բարձր, միայնակ ծառերին: Հոսանքը ծառերի միջով անցնում է հողին: Այդ պատճառով էլ չպետք է թաքնվել ծառերի տակ, այլ նրանցից հեռու մնալ 10- 15 մետր:
Եթե ամպրոպի ժամանակ դուք գտնվում եք դաշտում, նստեք գետնին և սպասեցեք, որ ամպրոպը դադարի: Չպետք է թաքնվել խոտի դեզերի մեջ, ինչպես և հեռու, միայնակ գտնվող ցախանոցներում: Ամպրոպի ժամանակ չպետք է մնալ նաև գետերի և լճերի ափերին:
Կայծակից տուժածին պետք է ցույց տալ առաջին օգնություն' հանել' հագուստները, տալ արհեստական շնչառություն: Պետք է հիշել, որ այդ պահին մարդու մարմինը օդի ուժեղ հոսանքի կարիք է զգում: