Մայրություն

24.04.2020
Երեխաների կյանքի սկիզբը  #1 դիտվել է 730

Երեխաների կյանքի սկիզբը #1

Առողջապահական համաշխարհային կազմակերպության և նաև հենց մեր պատասխանատուների կողմից,  մանկաբույժներին ուսուցանվում է՝ արգելել կրծքով կերակրող մայրերին՝ երեխային մինչև վեց ամսական դառնալը ջուր տալ:

Բնականաբար, դա ունի իր բացատրությունն ու իբրև թե լուրջ փաստարկները: Առաջին բացատրությունն այն է, թե՝ մայրական կաթն արդեն իսկ ջուր է : Եվ շատ մայրեր արդեն ամռան տապին՝ իրենց ծարավից լացող մանկան կողքին, հանգիստ վայելում են ջրի ոչ միայն այդ պահին իրենց ծարավը հագեցնելու համար անհրաժեշտ քանակը, այլ դեռ ավելին՝ արդեն շատերին հայտնի ամենօրյա 1.5 -2 լիտրը, որը պետք է օրգանիզմին՝ առողջության, երկարակեցության ու տոքսիններից ավելի հեշտ ազատվելու համար: Այլ խոսքով ասած՝ այդ կենսական հեղուկն  անգամ ավելիով է անհրաժեշտ օգտագործել, որովհետև մեծահասակ մարդու օրգանիզմը 65-70 %-ով ջրից է բաղկացած, իսկ երեխայինը՝  մոտ 80-85, և ջուրը օրգանիզմի հիմնական միջավայրն է, որն ապահովում է բոլոր պրոցեսների ճիշտ ընթացքը։

Ջուրն օրգանիզմում ամենուր է՝ հյուսվածքներում, օրգաններում, բջիջների ներսում և միջբջջային տարածության մեջ, արյան հունում և այլուր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել /չնայած առանց դրանց էլ պարզ է, և երևի թե, նախամարդն անգամ վստահաբար գիտեր այդ/, որ մարդու օրգանիզմում ջրի անգամ ոչ մեծ պակասը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Իսկ կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։

Այնպես որ, ջրի դեմ այսքան լրջորեն իրականացվող արշավը, և այն էլ՝ կրծքի տարիքի երեխաների մոտ, երբ այդ հասակում ամենակարևոր ֆունկցիաների հիմքն է դրվում, երբ օրգանիզմը առանց այն էլ գտնվում է աշխարհի հետ ադապտացիայի իր ամենակարևոր և լարված շրջանում, երբ ուղեղի շատ պրոցեսներ՝ ամենափոքր սթրեսի դեպքում անգամ, էլ չասած՝ նյութափոխանակային խանգարումների, կարող են մեծ շեղումներով ընթանալ ու ձևավորվել և այլն, և այլն, արդեն զգոնության պետք է մղի…

Եթե անգամ ընդունենք էլ, որ օրգանիզմը՝ սննդից՝ մեծ էներգիա ծախսելով կարող է ի վերջո ստանալ ջրի ինչ-որ քանակ, բնականաբար՝ ոչ բավարար, ապա ծարավի զգացողությունն էլ բավական է, որ երեխան արդեն սթրեսի իր մեծ բաժինն ստանա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ այդպես ընդունել չենք կարող, որովհետև կաթը օրգանիզմը որպես սնունդ է ընկալում և այն այլ ճանապարհ է անցնում, քան ջուրը, որն արդեն անվանվում է որպես ՛՛ջրային հավելում՛՛, իսկ հավելում բառն արդեն նրան զրկում է իր ՛՛կարևոր՛՛ ածանցից, այդպես ի չիք անելով այդ նույն իմաստը: Ոմանք շատ լավ գիտեն՝ բառերի հետ այդ խաղով, լուրջ խնդիրները ներկայացնել թեթև պրոբլեմների տեղ և հակառակը, այդպես խաթարելով մարդկանց կողմից իրականության ճիշտ ընկալումը:

Եվ հետո, ինչպե՞ս կարող է չափից շատ ջուրը հավատացեք, երեխան խմում է միշտ այնքան, որքան իրեն պետք է և ոչ երբեք չափից շատ ավելի վտանգավոր լինել օրգանիզմի համար, քան չափից շատ սնունդը, էլ չասած՝ նաև շոգ ժամանակ, երբ օրգանիզմը անգամ հաճախ լրիվ հրաժարվում է սննդից, իջնում է ախորժակը, որովհետև մարսողական պրոցեսները դժվար և ոչ լիարժեք են ընթանում: Ի միջի այլոց, այս ժամանակների հիվանդացության, առողջական շատ խնդիրների կարևոր պատճառներից մեկը հենց չափից շատ սնունդ օգտագործելն է՝ այն կուլտ և պաշտամունք դարձրած:   Եվ երեխային էլ սնունդը որոշակի քանակով է պետք ու օգտակար: Այն չի կարելի հարմարեցնել ծարավին և դրանով  լրացնել ջրի այն քանակը, որը պետք է լինում հատկապես ամռան շոգ ամիսներին: Եթե այդ ժամանակ ավելացած ջրի պահանջը լրիվ լրացվի կաթով, երեխան փաստորեն ծարավը հագեցնելու համար անվերջ սնունդ ընդունելով՝ իր օրգանիզմը ծանրաբեռնելու է սննդի և նրա մեջ եղած էլեմենտների ավելցուկով՝ առաջացնելով մարսողության խնդիրներ, կամ ճարպակալման առաջին լուրջ հիմքերն է դնելու: Նորից չկրկնեմ, որ անմիջապես ջուր չստանալով, փաստորեն նաև ծարավի զգացողությունը չի անցնելու և հագեցում չի լինելու:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m