Հետծննդյան շրջանը այն ժամանակամիջոցն է, որը տևում է ծննդաբերությունից հետո 6 շաբաթ: Կինը այդ շրջանում մանկաբարձ-գինեկոլոգների մասնագիտական լեզվով կոչվում է ծննդկան: Հղիության և ծննդաբերության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխության ենթարկված բոլոր օրգանները հետծննդյան վեցշաբաթյա ժամանակամիջոցում վերականգնում են իրենց նախկին վիճակը: Այդ պրոցեսը արագ և հաջող ընթանալու համար պետք է պահպանի համապատասխան ռեժիմ: Դրա մեջ են մտնում ամենից առաջ սնման ռացիոնալ համակարգը և ֆիզիկական հատուկ վարժությունները:
Գտնում են, որ կինը ծննդաբերությունից հետո ընդունակ չէ հղիանալու այնքան ժամանակ, քանի դեռ կրծքով կերակրում է. սակայն դա ճիշտ է միայն մասամբ, և շատ կանայք իրենց կույր հավատի պատճառով հատուցել են այդ ոչ այնքան ճիշտ օրենքի համար:
Իսկ գործնականում կրծքով կերակրելու ընթացքում հղիությունից հուսալիորեն կարելի է պաշտպանվել միայն հակաբեղմնավորման միջոցների ճիշտ օգտագործմամբ: Մենք կկամենայինք ասել միայն այն մասին, որ կրծքով կերակրելու ընթացքում չպետք է օգտագործել հակաբեղմնավորիչ հորմոնալ միջոցներ: Այդ շրջանում ամուսինների համար առավել հարմար հակաբեղմնավորման միջոցներից է տղամարդու պաշտպանվելու մեթոդը (նախապահպանակ):