Մայրություն

01.07.2020
Ինչն է որոշում երեխայի սեռը դիտվել է 1537

Ինչն է որոշում երեխայի սեռը

Սաղմի սեռը որոշվում է բեղմնավորման պահին: Ընդ որում որոշիչ գործոն է համարվում արական սաղմնալին բջիջում (սերմնահեղուկ) պարունակվող, այսպես կոչված սեռական քրոմոսոմը, որն առաջացրել է բեղմնավորում:

Արական սեռական գեղձերում արտադրվում է սերմի երկու տեսակ: Դրանցից մեկն ունի 22 քրոմոսոմ և x սեռական քրոմոսոմ, մյուսը նույնպես պարունակում է 22 քրոմոսոմ և y սեռական քրոմոսոմ: Ի հակադրություն դրան իգական սեռական բջիջները, այսինքն ձվաբջիջները, լինում են միայն մեկ տեսակի, դրանք պարունակում են 22 քրոմոսոմ և մեկ x հաստատուն սեռական քրոմոսոմ:

Երբ ձվաբջիջը բեղմնավորվում է x քրոմոսոմ պարունակող սաղմնային բջջի հետ, առաջանում է իգական սեռի սաղմ , իսկ երբ բեղմնավորող արական բջիջը պարունակում է y քրոմոսոմ, զարգանում է արական սեռի սաղմ:

Գիտնականները գտնում են, որ y քրոմոսոմ պարունակող արական սաղմնային բջիջներն ավելի թեթև են և այդ պատճառով էլ ավելի շարժուն. դրա հետ կապված նրանք ընդունակ են ավելի շատ բեղմնավորել: Դրանով է բացատրվում ավելի շատ տղաներ, քան աղջիկներ փաստը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m