Առողջություն

01.06.2020
Երեխաների ճիշտ սնունդ դիտվել է 892

Երեխաների ճիշտ սնունդ

Մանկական օրգանիզմը կարիք ունի այն նույն սննդանյութերին, ինչ մեծահասակ մարդկանց օրգանիզմը, այսինքն' սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքային աղերի, վիտամինների ու ջրի: Աճող օրգանիզմը առանձնապես զգայուն է սնվելու բոլոր խախտումների հանդեպ, ուստի շատ կարևոր է սննդի ճիշտ կազմակերպումը նրա կյանքի հենց առաջին ամիսներից: Անբավարար սնունդը կասեցնում է երեխայի աճը ու զարգացումը, իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ, երեխային դարձնում ավելի քիչ կայուն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների հանդեպ:

Երեխայի առողջության վրա վնասակար է անդրադառնում նաև թերսնումը, միատեսակ սնունդը: Չափից ավելի սնվելու դեպքում երեխայի մոտ խախտվում է նյութափոխանակությունը, վատանում է ախորժակը, երբեմն սկսվում է փսխոց, խախտվում է մարսողությունը: Միատեսակ սնունդը կարող է առաջացնել ախորժակի կորուստ: Անհրաժեշտ է երեխաներին վարժեցնել բազմազան սննդի, որն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից և բարենպաստ պայմաններ ստեղծում մանկական օրգանիզմի ճիշտ զարգացման համար:

Կրծքի երեխայի հիմնական սնունդը մոր կաթն է, դա օրգանիզմի պահանջը լիովին ապահովում է մինչև երեխայի 5-6 ամսական դառնալը: Այդ ամիսներից սկսած ճիշտ զարգացման համար, բացի մոր կաթից, պահանջվում է նաև այլ սնունդ' սկզբում մաննի շիլա, բանջարեղենի պյուրե, մրգի կամ հատապտղի կիսելներ, բանջարեղենի սուպեր, շոռ, հավի ձվի դեղնուց, մսի պյուրե, կաթ, կեֆիր, պաքսիմատ, հաց և այլն: Ցուրաքանչյուր նոր ուտելիքը երեխաներին պետք է վարժեցնել աստիճանաբար: Երեխայի երկրորդ տարում ջրալի ու ոստելիքները փոխարինում են ավելի չոր ուտելիքներով, որոնք պահանջում են ծամելու ապարատի մասնակցություն:

Մեկ տարեկանից մեծ երեխաներին ամենից առաջ հարկավոր է կաթ տալ: Կաթը պարունակում է լիարժեք սպիտակուցներ և ճարպեր, հեշտ յուրացվող ածխաջրեր, կալցիումի և ֆոսֆորի աղեր, ինչպես նաև A1, C և B խմբի վիտամիններ: Սակայն երեխաներին չպետք է տալ անսահմանափակ քանակությամբ կաթ։ Մեկ տարեկանից մեծ երեխան օրական պետք է ստանա 0,6 - 0,75 լիտր կաթ, ընդ որում կաթը պետք է օգտագործել ոչ միայն զանազան ուտելիքներ (շիլա, սուպ, բանջարեղենի պյուրե և այլն) պատրաստելու համար, այլև տալ բնական վիճակում (անպայման եռացրած), կամ որպես կեֆիր, ացիտոֆիլին, մածուն:

Մեկ տարեկանից մեծ երեխաները շաբաթական 5-6 անգամ կարող են ուտել մսի և ձկան ճաշեր: Երեխաների համար առավել հարմար են կովի, հորթի ոչ ճարպոտ, ինչպես նաև հավի, ճագարի միսը: Երեխաների համար օգտակար է նաև ձուն, որը պարունակում է լիարժեք սպիտակուցներ ու ճարպեր, կալցիումի, ֆոսֆորի և երկաթի աղեր, A, D և B խմբի վիտամիններ:

Փոքրահասակ հրեխաներին պետք է օր ու մեջ տալ մեկ հատ ձու, դպչոցահասակ երեխաներին' օրական մեկ ձու: Չափից ավելի ձու օգտագործելը վնասակար է երեխաների համար. Որոշ երեխաների մոտ առաջ է գալիս մաշկի ցան, որն առաջացնում է ներվային սիստեմի բարձրացնող քոր: Ձուն կարելի է երեխաներին ուտեցնել ոչ միայն թերխաշ, պինդ եփած վիճակում, ձվածեղի կամ օմլետի ձևով, այլև ավելացնել շիլայի, բանջարեղենի պյուրեի, սուպերի և այլ ճաշերի մեջ:

Ճարպերից երեխաների համար առավել օգտակար է կարագը: 1-2 տարեկանից մեծ երեխաներին կարելի է տալ ոչ մեծ քանակությամբ հալած յուղ և, ցանկալի է, բուսական յուղ: Երեխայի օրաբաժինը պետք է պարունակի հացի զանազան սորտեր (ցորենի, հաճարի), բազմազան ձավարներ, բանջարեղեն, կանաչի, մրգեր ու հատապտուղներ: Երեխային մեկ տարեկան հասակից հարկավոր է վարժեցնել բանջարեղենի ճաշերին, ընդ որում բանջարեղենի մի մասը պետք է տալ հում վիճակում (գազար, բողկ և այլն):

Երեխաների սնունդը բարելավելու համար, հատկապես ձմեռային ու գարնանային սեզոններին, երբ թար մրգերն ու բանջարեղենը պակասում են, կարելի է օգտագործել սառեցրած մրգեր ու բանջարեղեն, մրգահատապտղային հյութեր, կոնսերվացված բանջարեղեններ ու մրգեր, ինչպես նաև վիտամինացրած սննդանյութեր: Մեր սննդի արդյունաբերությունը այդ նպատակով երեխաների համար արտադրում է զանազան պահածոներ ու սննդարար խառնուրդներ:

Երեխաների սնունդը պետք է լինի բազմազան, համեղ և պատրաստվի թարմ, լավորակ մթերքներից: Պետք է հոգ տանել, որ մթերքները չկորցնեն իրենց արժեքավոր սննդային հատկությունները: Օրինակ' հարկավոր չէ կաթը մի քանի անգամ հռացնել: Կրկնակի կամ երկարատև եփելու դեպքում ոչնչանում են կաթի մեջ եղած վիտամինները և կաթը դառնում է ոչ լիարժեք:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m