Առողջություն

11.05.2020
Ինչպես ճիշտ սնվել դիտվել է 696

Ինչպես ճիշտ սնվել

Սնունդը մարդու գոյության, նրա առողջության և աշխատունակության պահպանման գլխավոր պայմաններից մեկն է: Մարդու օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսները մեծ մասամբ կախված են այն բանից, թե ինչպես է կազմակերպվում մարդու սնունդը նրա կյանքի առաջին օրերից սկսած:

Սնունդը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր և ջուր: Սննդի ինչպես ընդհանուր քանակի, էլ առանձին սննդանյութերի նկատմամբ եղած պահանջը երեխաների մոտ կախված է առաջին հերթին նրանց տարիքից, իսկ մեծահասակների մոտ' աշխատանքի ու կյանքի պայմաններից: Օրգանիզմի այդ պահանջը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է գիտենալ, թե օրգանիզմը որքան էներգիա է ծախսում օրվա ընթացքում:

Պարզված է, որ օրգանիզմում գոյացող էներգիան վերջին հաշվով անջատվում է որպես ջերմություն: Ուստի օրգանիզմում անջատված ջերմության քանակով էլ կարելի է որոշել նաև նրա էներգետիկ ծախսերը: Սովորաբար այդ ծախսերն արտահայտում են ջերմային միավորներով' մեծ կալորիաներով: Մեծ կալորիան ջերմության այն քանակն է, որ ծախսվում է 1 կիլոգրամ ջուրը 1 աստիճան տաքացնելու համար:

Սննդի մեջ սպիտակուցների աղբյուր են կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքները' միսը, կաթը, ձուկը, ձուն, հացը, ձավարը, ինչպես նաև բանջարեղեն, և մրգերը:

Մարդու և կենդանիների օրգանիզմում անընդհատ տեղի է ունենում նյութերի թթվում, կամ, ինչպես ընդունված է ասել, այրում: «Վառելանյութ» կամ էներգետիկ նյութ են հանդիսանում գլխավորապես ածխաջրերը և ճարպերը, իսկ պակաս չափով' սպիտակուցները:

Քանի որ ճարպերն օժտված են առավել բարձր կալորիականությամը, քան սպիտակուցներն ու ածխաջրերը, ապա ճարպի առկայությունը հնրավորություն է տալիս կարգավորել սննդի ծավալը: Ճարպերը ածխաջրերով փոխարինելու դեպքում սննդի ծավալը մեծացվում է, քանի որ սննդի կա- լորիականությունը պահպանելու համար կարիք կլինի վերցնել 2 անգամից ավելի ածխաջրեր, քան ճարպեր:

Առավել ցուրտ եղանակներին մեծ դեր է խաղում ճարպերի օգտագործումը, քանի որ դա հնարավորություն է տալիս բարձրացնելու սննդի կալորիականությունը, առանց նրա ծավալն զգալիորեն ավելացնելու։

Սննդի մեջ ածխաջրերի աղբյուր են հանդիսանում գլխավորապես բուսական ծագում ունեցող մթերքները' հացը, ձավարները, կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները: Կենդանական ծագում ունեցող մթերքներից ածխաջրեր է պարունակում կաթը (կաթի շաքարը): Սննդամթերքները պարունակում են զանազան ածխաջրեր: Ձավարները, կարտոֆիլը պարունակում են օսլա' մի բարդ նյութ (բարդ շաքար), որը ջրում չի լուծվում, բայց մարսողական նյութերի ներգործությամբ վերածվում է ավելի պարզ շաքարի:

Մրգերը, հատապտուղները և բանջարեղենների մեջ ածխաջրերը պարունակվում են առավել պարզ զանազան շաքարների, մրգաշաքարի, ճակնդեղաշաքարի, եղեգնաշաքարի, խաղողաշաքարի (գլյուկոզա) և այլ ձևերով: Այս նյութերը ջրում լուծելի են և լավ են յուրացվում օրգանիզմի կողմից:

Սննդի մեջ եղած ածխաջրերի նորման տատանվում է լայն սահմաններում: Այսպես, օրական 3 000 կալորիա անձանց համար ածխաջրերի քանակը միջին հաշվով հավասար է 450 գրամի, իսկ 4500- 5 000 էներգիա ծախսող անձանց համար ածխաջրերի անհրաեշտ քանակը աճում է մինչև 700 գրամի։

Վիտամիների դերը սննդի մեջ չափազանց մեծ է։ Բոլոր սննդանյութերի նման, դրանք միանգամայն անհրաժեշտ են օրգանիզմին և մեծ նշանակություն ունեն նյութափոխանակության պրոցեսներում: Եթե մարդը սնդի հետ չի ստանում մի որևէ կամ մի քանի վիտամիններ, ապա նրա օրգանիզմում առաջանում են լուրջ խախտումներ: Վիտամինների պակասությունից առաջացող ամենահայտնի հիվանդություններից են' հավկուրությունը, ռախիտը, ցինգան, բերրի-բերրին, պելագրան և արյան պակասության որոշ հիվանդություններ:

Սնվելու ռեժիմը: Ամենից առաջ անհրաժեշտ է սնունդն ընդունել միշտ միևնույն ժամերին: Դա մեծ նշանակություն ունի, քանի որ մարսողական գեղձերի այս դեպքում սկսվում է մինչև սնունդն ընդունելը: Իսկ տարբեր ժամերին սնվելը հանգեցնում է մարսողական գեղձերի այլ կարգավորված գործունեության խանգարմանը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m