Առողջություն

22.04.2020
Խրոնիկական ալկոհոլիզմ դիտվել է 793

Խրոնիկական ալկոհոլիզմ

Երկար ժամանակ ոգելից խմիչքներ գործածելը առաջացնում է բոլոր օրգանների լուրջ, հիվանդագին փոփոխություններ, որը կոչվում է խրոնիկական ալկոհոլիզմ։

Իսկ ո'ւմ կարելի է խրոնիկական ալկոհոլիկ համարել: Խրոնիկական ալկոհոլիկ է այն մարդը, որը իրեն երկար ժամանակ պահում է ալկոհոլի ներգործության տակ, այսինքն' խմում է ալկոհոլի մի նոր բաժին, երբ նախորդ բաժնի ներգործությունը դեռ չի անցել:

Քանի որ 40-100 գրամ ալկոհոլի գործածությունը իր թունավորող ներգործությունը պահպանում է 24-48 ժամվա ընթացքում, ապա այն մարդը, որն օրական օգտագործում է 100-200 գրամ օղի, դառնում է խրոնիկական ալկոհոլիկ

Խրոնիկական ալկոհոլիկները դառնում են կոպիտ, էգոիստ, կասկածոտ ու դյուրագրգիռ։ Պակասում է ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակությունը: Մտածողությունը դառնում է ավելի մակերեսային, պրիմիտիվ, շաբլոն։ Զարգանում է արագ հոգնածություն և ցրվածություն, թուլանում է հիշողությունը, կամքը' գիտակցելով ալկոհոլի վնասը, չի կարողանում հաղթահարել նրա հրապուրանքը, կորցնում է աշխատունակությունը, հետաքրքրություն դեպի ընտանիքը: Աճում է խանդի ցնորքը, հալուցինացիան (զգայախաբություն), որի հետ կապված է նաև ուժեղ անհանգստություն և վախ, փախչելու, ինքնասպանություն, գործելու ձգտում և այլն: Միաժամանակ նկատվում է ձեռքերի դող, տեսողության և լսողության թուլացում։

Երկար ժամանակ խմիչքներ գործածելը հաճախ հանգեցնում է ընդհանուր ճարպակալման, քանի որ սպիրտը սննդան յութերի հետ միասին այրվելով' նպաստում է հյուսվածքների մեջ ճարպի պաշարներ գոյանալուն: Ընդ որում արյան մեջ ևս բարձրանում է ճարպի պարունակովթյունը: Այդ բոլորը նպաստում են զարկերակների սկլերոզ առաջանալուն:

Ալկոհոլի գրգռող (այրող) ներգործության հետևանքով ստամոքսում առաջանում է խրոնիկական բորբուքում ' ստամոքսի կատառ: Մարսողությունը արմատապես խախտվում է, մարդն սկսում է զգալ այրուք, սրտախառնություն, երբեմն առավոտները փսխում է։ Իսկ խրոնիկական կատառը կարող է հող ստեղծել ստամոքսի խոց և քաղցկեղ առաջանալու համար:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m