Առողջություն

01.07.2020
Կծվածքներ դիտվել է 973

Կծվածքներ

Կծելու դեպքում կենդանիներն իրենց ատամների միջոցով վերքի մեջ են մտցնում հիվանդածին միկրոբներ, որոնք առաջացնում են բորբոքումներ ու թարախակալումներ:

Երբեմն մարդկանց կծում են կատաղությամբ հիվանդ շներ և կատուներ: Այս դեպքերում կենդանու թքի հետ միասին վերքի մեջ են ընկնում կատաղության հարուցիչներ: Պետք է նկատի ունենալ, որ թուքը վարակիչ է լինում դեռևս այն ժամանակ, երբ կենդանիների հիվանդության դեռ նկատելի չեն: Այդ պատճառով էլ ամեն մի կծվածքի դեպքում հարկավոր է վերքին յոդ քսել և այն կապել ախտահանված կտորով ու տուժածին անմիջապես փոխադրել բուժ-հիմնարկ կամ բժշկի մոտ:

Եթե հնարավոր չէ հաստատորեն համոզվել, որ կծած կենդանին առողջ է, հարկավոր է հատուկ կուրս կատարել ընդդեմ կատաղության հիվանդության, հակառակ դեպքում նույնիսկ փոքրիկ վերքը, քերծվածքը, որը կեղտոտվել է կատաղած կենդանու թքով, կարող է մարդու մահվան պատճառ դառնալ:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, սկսած ամենափոքրերից, պետք է գիտենա այդ վտանգի մասին և անմիջապես հայտնի ծնողներին, որ իրեն կծել կամ ճանկռել է շունը, կատուն և այլն:

Օձը խայթելու դեպքում պետք է նախ և առաջ ձիգ կապել խայթած ոտքը կամ ձեռքը տեղից մի քիչ բարձր: Պինդ ձգված կապը կես ժամից հետո հարկավոր է ժամանակավորապես քանդել կամ թուլացնել:

Օձը խայթելու դեպքում չպետք է դադարեցնել վերքի արյունահոսությունը, քանի տր արյան հետ հեռանում է նաև օձի թույնը: Ընդհակառակը, պետք է ձգտել, որ ուժեղանա արյունահուությունը: Դրա համար խայթած ձեռքը կամ ոտքը ցածր են պահում և վերքից մի քիչ վերև սեղմելով արյունը դուրս են հանում, առանց ձեռք տալու բուն վերքին:

Արյունը բերանով ծծել չի կարելի, քանի որ կարող է թունավորվել: Օգտակար է նաև վերքը ջրով կամ ավլի լավ է օղիով կամ կալիումի (մուգ մանուշակագույն) լուծույթով լվանալը, սոդայի լուծույթի (մեկ բաժակ ջրին' մեկ թելի գդալ) և քացախի թրջոց դնելը: Հանձնարարվում է շատ ջուր խմել, որպեսզի թույնը ինչքան կարելի է շուտ դուրս հանվի օրգանիզմից: Ձեռնարկելով օգնության առաջին միջոցառումները, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Եթե խայթել է մեղուն կամ պիծակը, ապա հարկավոր է զգուշորեն վերքից հեռացնել խայթոցը և վերքը լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով կամ յոդ քսել: Վերքի վրա հող, կավ, տիղմ դնել պետք չէ. դա օգուտ չի տալիս, իսկ կարող է վարակել վերքը:

Եթե ուռուցք, այտուց առաջանա, հարկավոր է բորաթթվի (մեկ բաժակ ջրին' 1 թելի գդալ) լուծույթի սառը թրջոց կամ կապարային թրջոց դնել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m