Առողջություն

28.05.2020
Օգնություն ածխագազից տուժածին դիտվել է 521

Օգնություն ածխագազից տուժածին

Երբ ժամանակից շուտ (նախքան վառելիքը լրիվ այրվելը) փակում են ծխանցքը կամ թիթեղյա վառարանները սարքին չեն լինում, բնակարանի մեջ կարող է լցվել ածխագազ:

Այդ գազով թունավորվելու առաջին նշանները հետեյալներն են' ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, հևոց: Հետագայում երբեմն սկսվում է նաև սրտախառնուք, փսխոց, տուժածը կորցնում է գիտակցությունը:

Այս դեպքում տուժածին առաջին հերթին պետք է տեղափոխել թարմ օդ, գլխին կոմպրես դել, շնշառությունը թուլանալու դեպքում անուշադրի հոտոտեցնել, արհեստական շնչառություն կատարել: Երբ հիվանդը ուշքի է գալիս, նրան տեղափոխում են շատ լավ օդափոխված սենյակ, պառկեցնում են անկողնում, շշերի կամ հատուկ ռետինե տոպրակների մեջ տաք ջուր են լցնում ու դնում ոտքերի մոտ, կողքերին, խմեցնում են թունդ թեյ կամ սուրճ: Կարելի է տալ նաև մի քանի կում գինի: Պետք է նաև անպայման բժիշկ հրավիրել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m