Առողջություն

09.06.2020
Ցրտահարություն դիտվել է 861

Ցրտահարություն

Գոյություն ունի երեք աստիճանի ցրտահարություն: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է որոշել այն բանից հետո միայն, երբ ցրտի ներգործությանը ենթարկված մարմնի մասը տաքանում է:

Առաջին աստիճանի ցրտահարության դեպքում մաշկն սկզբում գունատվում է, անզգայանում, այնուհետև ուռչում, կարմրում: Երկրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի վրա գոյանում են բշտիկներ, որոնք լցված են պղտոր կամ թեթևակի արյունախառն հեղուկով: Երրորդ աստիճանի ցրտահարության դեպքում առաջանում են արյունոտ բաղադրությամբ բշտիկներ, մաշկը մահանում է, իսկ ցրտի երկարատև ներգործության դեպքում մահանում են նաև ավելի խոր գտնվող հյուսվածքները:

Բնակչության որոշ մասի մեջ այն կարծիքն է տարածված, թե իբր տուժածին անմիջապես չի կարելի փոխադրել տաք սենյակ: Այդ կարծիքը անհիմն է: Շատերը գտնում են, որ մարմնի ցրտահարված մասերը պետք է շփել ձյունով: Այդպես վարվել խորհուրդ չի տրվում, քանի որ այդ դեպքում տաքացումն սկսվում է չափազանց դանդաղ և, բացի այդ, ձյունը հեշտությամբ կարող է վնասել մաշկը և մուտք բաց անել թարախակալում առաջացնող համար: Իսկ ո'րն է ցրտահարության դեպքում ցույց տրվող ճիշտ առաջին օգնությունը:

Նախ' հարկավոր է ցրտահարված տեղը մի լավ շփել սպիրտով, այնուհետև' թեթևակիորեն շփել փափուկ բրդյա, գործվածքով մինչև որ առաջանա կարմրություն և զգայնություն, իսկ դրանից հետո քսել որևէ ոչ աղի ճարպ:

Եթե ցրտահարված տեղամասում բշտիկներ են առաջացել, ապա հարկավոր է դրանք շփել սպիրտով, կապել ախտահանված կտորով և տուժածին անմիջապես փոխադրել բուժ-հիմնարկ:

Ցրտահարված մարդ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ որևէ մեկին ուղարկել բժիշկ կանչելու։ Մինչև բժշկի գալը հարկավոր է ցրտահարվածին փոխադրել մի տաք սենյակ, հանել նրա հագուստները և ամբողջ մարմինը շփել չոր, բրդյա գործվածքով որ մաշկը կարմրի և ձեռքերն ու ոտքերը սկսեն շարժվել:

Եթե ցրտահարվածը չի շնչում, ապա առանց ժամանակ կորցնելու պետք է սկսել արհեստական շնշառություն տալ: Երբ ցրտահարվածը ուշքի գա, հարկավոր է նրան խմեցնել գինի, քաղցը թեյ, ծածկել տաք վերմակով, ջեռակ (грелка) կամ տաք ջուր լցրած շշեր դնել տուժածի կողքերին, ըդն որում հետևելով, որ այրվածքներ չառաջանան:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m