Հագուստ

23.03.2020
Կոշիկի խնամք դիտվել է 1024

Կոշիկի խնամք

Կաշի

Ըստ ասածվացքի , եթ ձեզ դուր է գալիս թանկարժեք կաշվե կոշիկներ հագնել ` ապա սիրի և հոգ տար նրա մասին :

Կարևոր է ամեն օր մաքրել կաշվե կոշիկները, սապոկները , կիսաճտկավոր կոշիկները `օգտագործելով հատուկ խոզանակ և կրեմ : Խորհուրդ չի տրվում կաշվե կոշիկները լվանալ ջրով , բայց շատ աղտոտված լինելու դեպքում ՝ դա ցանկալի է, բայց միայն սառը ջրով ։ Նախ լվացեք կրունկները , ապա տակը , ապա վերին մասը (զգույշ եղեք , որ ջուրը կոշիկի ներս չթափվի): Մի մոռացեք կոշիկները սրբել բամբակյա կամ ֆլանելային կտորով, մինչև ամբողջովին չորանալը: Սովորություն դարձրեք կոշիկները խնամել հատուկ ջրազերծող կրեմով:

Զամշ , Նուբուկ

Զամշը նույնպես կաշվի տեսակ է, բայց հատուկ խնամք է պետք զամշե կոշիկներին: Խոնավությունից, ջերմությունից և արտաքին այլ գործոններից զամշե կոշիկները կարող են վնասվել , նման խնդիրներից զատվելու համար մեզ կօգնի գոլորշին: Որպեսզի զամշե կոշիկների վրա աղի շերտերը չառաչանան , դրանք պարբերաբար մաքրեք թափանցիկ աերոզոլային ներկով կամ ջրազերծող ներկով (օգտագործեք միայն մաքուր և չոր կոշիկների վրա): Չոր մաքրման համար կարող եք օգտագործել կոշտ խոզանակ , բայց շատ կոկիկ: Ամենօրյա խնամքի համար օգտագործեք կրեպի խոզանակ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m