Հիգիենա

27.05.2020
Ձեռքերի հիգիենան դիտվել է 778

Ձեռքերի հիգիենան

Մարդու ձեռքերը մյուս օրգաններից ավելի հաճախ են շփվում մեզ շրջապատող առարկաներին և այդ պատճառով էլ ավելի շատ են կեղտոտվում ու փչանում: Կեղտից ու փոշուց բացի, ձեռքի մաշկի ծալքերի, ակոսների, մատների ծալերի մեջ և հատկապես եղունգների տակ կարող են կուտակվել զանազան հիվանդությունների միկրոբներ: Ահա թե ինչու հարկավոր է մշտապես հետևել ձեռքի և եղունգների մաքրությանը:

Ձեռքերը պետք է անպայման լվանալ' երեկոյան նախքան քնելը, առավոտյան զարթնելուց հետո, ամեն անգամ ուտելուց առաջ և ամեն դեպքում, երբ մաշկը կեղտոտվում է: Եթե վիճակված է երկար աշխատել բաց օդում կամ ջրի մեջ պահել, ապա հարկավոր է, որ աշխատանքից առաջ ձեռքերին անպայման ճարպ քսել (խոզի ճարպ, վազելին և այլն):

Երբ ձեռքերի մաշկը չորանում է, խորշոմում ու կոշտանում, ապա ձեռքերին ճարպ են քսում: Ամենամատչելի միջոցները վազելինն ու գլիցերինն են: Դրանք քսում են լվացված թաց ձեռքերին: Մաշկի վրա լավ ազդեցություն է թողնում 50 գրամ գլիցերինից, 5 գրամ անուշադրի սպիրտից, 50 զրամ ջրից պատրաստված բաղադրությունը: Այդ բաղադրությունը ձեռքերին քսելուց հետո պետք է դրանք խնամքով սրբել:

Ձեռքերի չորությունն ուժեղանում է քամուց, ցրտից և շոգից: Եթե ձեռքերի չորությունը չբուժվի, ապա մատների, գերազանցապես հոդերի վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ, հաճախ չափազանց ցավ պատճառող: Դա մեծ մասամբ տեղի է ունենում ձմռանը, երբ ձեռքերը գոլ ջրով լվանում և առանց ձեռնոցների դուրս են գալիս ցուրտ փողոց: Ճեղքվածքները բուժելու համար պետք է վերցնել մաքուր շորի կտոր, այն թաթախել որևէ ճարպոտ կրեմի կամ պարզապես բուսական մեջ և կապել վերքի վրա: Վերքը կապում են առավոտյան և երեկոյան: 2-3 օրից հետո ճեղքվածքները սովորաբար անհետանում են:

Գույություն ունի նաև եղունգների փխրունություն և շուտ կոտրվելու հիվանդություն: Դա, որպես կանոն, պատահում է այն դեպքերում, երբ ձեռքերը հաճախ և տևականորեն շփվում են օճառաջրի և ալկալիի հետ: Այդ դեպքերում հարկավոր է կամ մի առժամանակ դադարեցնել ալկալիոտ ջրում լվացք անելը, կամ լվացքից հետո ձեռքերն ու եղունգնրը լվանալ քացախա-գլիցերինալին խառնուրդի լուծույթով (10-15 գրամ ճաշի քացախ, 20 գրամ գլիցերին և 40 գրամ օղի): Խորհուրդ է տրվում գիշերները եղունգներին քսել կրեմ, ճարպ կամ բուսական ձեթ:

Հետևելով ձեռքերի գեղեցկությանը, պետք է խնամել նաև եղունգները: Դրանք պետք է լինեն կիսակլոր և ոչ շատ կարճ, մատների մաշկին ոչ շատ մոտ կտրված: Եղունգները հարկավոր է ամեն օր լվանալ և խոզանակով, որպեսզի հեռացվեն նրանց տակ կուտակված կեղտը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m