Հիգիենա

06.06.2020
Շրջապատի նկատմամբ վերաբերմունքի մասին դիտվել է 952

Շրջապատի նկատմամբ վերաբերմունքի մասին

Դաստիարակված մարդը ոչ միայն պետք է կարողանա հետևել, հսկել իրեն, այլև ճիշտ վերաբերվել շրջապատի մարդկանց հետ: Շրջապատի, առանձնապես կանանց և տարիքավոր մարդկանց նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի մեջ են դրսևորվում դաստիարակված սովետական մարդու այնպիսի հիանալի հոգեկան հատկությունները, ինչպիսիք են' հարգանքն ընկերոջ նկատմամբ, քազաքավարությունը, համեստությունը, սիրալիրությունը, լավ վարվեցողութլունը, հոգատարությունը և ուշադրությունը:

Որտեղ էլ գտնվի տղամարդը, շենքում, ավտոբուսում կամ տրոլելբուսում, նա պետք է տեղը զիջի կանանց կամ տարիքավոր մարդկանց. դա նրա պարտականությունն է: Թիկնաթոռը կամ բազմոցը տղամարդը զիջում է կնոջը կամ տարիքավոր մարդուն, իսկ ինքը բավարարվում է աթոռով:

Կնոջ հետ դեպի դուռ գնալու ժամանակ կամ նրան մեջ հանդիպելիս, տղամարդը պետք է թողնի նրան իրենից առաջ: Նույնը հարկավոր է անել տարիքավոր մարդկանց նկատմամբ:

Կանանց կամ տարիքավոր մարդկանց հանդիպելիս տղամարդը պարտավոր է առաջինը բարևել: Երբ կինը մտնում է սենյակ, տղամարդը պետք է բարևելով վեր կենա (տղամարդու ներս մտնելու դեպքում կինը կարող է ողջունել առանց կանգնելու, բայց անպայման դառնալով դեպի ներս մտնողը). ձեռքերը հանի գրպանից, ծխախոտը' բերանից, իսկ եթե կինը սկսել է խոսել, անմիջապես աթոռ առաջարկել նրան և չսկսել խոսել, մինչև նա չնստի: Տարիքավոր տղամարդու հետ զրուցելիս կինը պետք է նստի, որպեսզի դրանով իսկ հնարավորություն տա տղամարդուն նստելու:

Կնոջը (կամ քեզանից տարիքով կամ պաշտոնով մեծ մարդուն) ողջունելիս կամ հրաժեշտ տալիս պետք չէ առաջինը ձեռք տալ, այլ պարզապես գլուխ տալ և սպասել, մինչև այդ կկատարի կինը: Եթե կինը (կամ մեծը) չի տալիս ձեռքը, ապա պետք է բավարարվել առանց ձեռքը սեղմելու: Կնոջը ողջունելիս տղամարդը պարտավոր է հանել ձեռնոցը, իսկ կինը կարող է չհանել այն: Ողջունելու համար ընդաաջ գնալիս կինը չպետք է դեռ հեռվից մոտենա ձեռքը մեկնած, այլ նա պետք է այդ կատարի տղամարդուն մոտենալու վերջին պահին:

Կնոջ և տարիքավոր մարդու նկատմամբ ուշադրությունը և սիրալիրությունը արտահայտվում է նաև ծանոթանալու ժամանակ: Երբեք ոչ ոքի չի կարելի ծանոթացնել կնոջ հետ, առանց նրա համաձայնության: Ծանոթանալու ժամանակ տղամարդուն ներկայացնում են կնոջը, նախապես թույլտվություն խնդրելով վերջինից:

Ի պատասխան դրան կինը տալիս է իր ձեռքը, ասելով իր անունը (կինը ոչ ըստ ծառայության ծանոթանալու ժամանակ երբեք իր ազգանունը չի ասում): Տարիքով կամ դիրքով փոքրերին, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեջ ներկայացնում են մեծահասակին: Ծանոթանալու, ինչպես և բարևելու կամ հրաժեշտի ժամանակ, ձեռքը տալիս է կինը կամ տարիքավորը, ըստ որում ձեռքի սեղմումը չպետք է լինի ոչ շատ ամուր և ոչ անփույթ:

Զբոսանքի ժամանակ, թատրոնում և կինոյում կինը պետք է գտնվի տղամարդու աջ կողմում (իսկ եթե տղամարդը զինվորական է, ապա' ձախ): Կնոջ հետ զբոսնող տղամարդը, ծանոթի հանդիպելու ժամանակ, չպետք է հեռանա նրանից, նույնիսկ եթե այդ ծանոթը ցանկություն հայտնի խոսելու. պայմանավորվեցեք նրա հետ հանդիպման մասին և շարունակեցեք ձեր ճանապարհը: Միայն ծայրահեղ դեպքում կարելի է հեռանալ ուղեկցուհուց, նրա թույլտվությամբ, այն էլ ոչ երկար ժամանակով: Այլապես դուք հանդես կբերեք անուշադիր վերաբերմունք կնոջ նկատմանբ:

Աստիճաններով կնոջ հետ բարձրանալու ժամանակ տղամարդը պետք է փոքր ինչ առջևից գնա, իջնելու ժամանակ' քիչ հետևից:

Կնոջը վերարկու մատուցելը' տղամարդու քաղաքավարական պարտքն է, բայց ոչ նրա պարտականությունը, ուստի այդ ծառայության համար կինը պետք է շնորհակալություն հայտնի, սակայն երբեք չհրաժարվի դրանից ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m