Հիգիենա

20.05.2020
Մտավոր աշխատանքի հիգիենան #3 դիտվել է 1021

Մտավոր աշխատանքի հիգիենան #3

Ակտիվ հանգստի այս կամ այն ձևն ընտրելիս հարկավոր է ղեկավարվել յուրաքանչյուր անհատի օրգանիզմի վիճակով ՝ հաշվի առնել առողջությունը, աստիճանը, տարիքը, սեռը, ինչպես նաև այն աշխատանքի բնույթը , որ նախորդել է ակտիվ հանգստի այս կամ այն ձևին: Այսպես, անհանգիստ աշխատանքից հետո հարկավոր է, որ հանգստի ձևի մեջ զբաղմունքի խաղաղ ու հանգիստ տարրը: Միապաղաղ աշխատանքից անհրաժեշտ է, որ հանգիստն ունենա բազմազան տարրեր: Այն մարդին, որոնք իրենց աշխատանքի բնույթից ելնելով ստիպված են հաճախակի մի գործողությունից մյուսն անցնել, ավելի լավ են հանգստանում խիստ մշակված ռեժիմի դեպքում: Ընդհակառակը, այն աշխատողների համար որոնց աշխատանքային օրն անցնում է խիստ որոշակի շրջանակներում, հանգստի ավելի օգտակար ձև է հանդիսանում զբաղմունքի բավականաչափ ազատ ընտրությունը:

Այն մարդկանց համար, որոնց պրոֆեսիոնալ զբազմունքը աչքի չի ընկնում վերոհիշյալ առանձնահատկություններով, ամենահարմարը հանգստի այնպիսի ձևն է, երբ ակտիվ գործողություններին հաջորդում է հանգիստը:

Այժմ ակտիվ հանգստի ամենագլխավոր միջոցների մասին: Դրանց մեջ առաջին տեղը գրավում են ֆիզկուլտուրան և ֆիզիկական աշխատանքը: Դրանք մարդու առողջության, կայտառության և գեղեցկության անսպառ աղբյուրն են: Առանց ռիթմիկ և լավ կազմակերպված ֆիզիկական աշխատանքի, առանց ֆիզիկական վարժությունների մարդը չի հաջողությամբ զբաղվել մտավոր աշխատանքով և դրա հետ միասին բավականաչափ լավ դիմադրել հիվանդություններին ու պայքարել անժամանակ ծերության դեմ:

Ֆիզկուլտուրան և մկանային աշխատանքը բարելավում են արյան շրջանառությունը, աղե-ստամտքսալին տրակտի ֆունկցիան, ամրապնդում մկանները: Սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը օգնում է կանխելու և բուժելու նստակյաց, սակավաշարժ աշխատանքի այնպիսի հետևանքները, ինչպիսիք են կուզությունը, նեղ, ներս ընկած կուրծքը, ողնաշարի հիվանդությունները, կոլիտը, հեմոռոյը, պոդագրան, երիկամների ու լյարդի քարերը և այլ հիվանդություններ: Դրա հետ միասին մտավոր զբաղմունքը ֆիզկուլտուրայով և ֆիզիկական աշխատանքով փոխարինելու դեպքում ուղեղի կեղևի այն շրջանում, որը կապված է մտավոր աշ- խատանքի հետ, գոյանում է արգելակման օջախ, որի շնորհիվ էլ այդ օջախը հանգստանում է: Վերջին հաշվով մտավոր հետևանքները մասնակիորեն վերանում են և աշխատունակությունը բարձրանում է ։

Կարևոր է նշել, որ ֆիզիկական առողջության ամրապնդում պետք է կատարել ամեն մի տարիքում։ Ի միջի այլոց շատերը սխալ կերպով կարծում են, թե միջին և հատկապես բարձր տարիքում ֆիզիկական աշխատանքով և սպորտով զբաղվել «անհարմար է», կարիք չկա ։

Ամեն առավոտ կես ժամ պետք է հատկացնել քայլելուն, այսինքն՝ տնից մինչև աշխատանքի վայրը հասնելը կամ կես ճանապարհը անցնել հետիոտն: Ցանկալի է նաև երեկոները կես ժամ կամ մեկ ժամ, իսկ հնարավոր է, նույնիսկ և ավելի, զրաղվել զրոսանքով: Հանգստյան օրերին և արձակուրդի ժամանակ խորհուրդ է տրվում զբաղվել որսորդությամը, ձկնորսությամբ, հետիոտն էքսկուրսիաներով, տուրիզմով: Այս միջոցառումները ազդեցություն են թողնում մտավոր աշխատանքի օրգանիզմի վրա. բնությունից ստացած հարուստ տպավորությունները հանգստացնող ներգործություն են ունենում, լավ են նպաստում հանգստանալուն և բարձրացնում են մտավոր աշխատանքի արտադրողականությունը:

Մտավոր աշխատանքի հոգնածությունը վերացնելու, ակտիվ հանգստի կարևոր ձևերից է օրգանիզմի կոփումը ջրով:

Ջրային ամենապարզ պրոցեդուրան՝ սառը ջրով շփվելն է։ Դա հարկավոր է կատարել ամեն օր, մարմնամարզական վարժություններից հետո: Առաջին օրերին շփումն սկսում են 32 - 300 տաք ջրով և հետագա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնում են մինչև 12-15%-ի

Ջրցանումը և ցնցուղը ավելի ուժեղ են ներգործում, այդ պատճառով այդ պրոցեդուրաներին անցնում են բավականաչափ նախապատրաստվելուց հետո: Ջրային պրոցեդուրաները ավարտում են չոր, խավոտ սրբիչով շփվելով: Այս դեպքում գչգռվում են մաշկի ներվերի վերջավորությունները, որը հանգեցնում է արյան շրջանառության ուժեղացմանը: Շփումը պետք է շարունակել մինչև մաշկի թեթև կարմրումը և տաք զգալը:

Ներվային սիստեմի կոփման համար լավ է ամառը գետում կամ ծովում լողանալը, արևի և օդի ըն- դունելը:

Ակտիվ հանգստի մեջ կարևոր տեղ է գրավում նաև երեխաներով զբաղվելը: Երեխաների հետ խաղալը, նրանց համար կարդալը, նրանց հետ աշխատելը (ձեռագործ, տնային գործեր, աշխատել այգում, և այլն) նպաստում են մտավոր աշխատանքից ուշադրությունը շեղելուն և լավ հանգստանալուն:

Ակտիվ հանգստին շատ է նպաստում, երբ արձակուրդի ժամանակ փոխում եք ձեր միջավալրը, գնում ծովափ, լեռնոտ ու անտառոտ գեղեցիկ բնություն ունեցող վայրեր, որտեղ զբոսանքը կատարվում է իսկական հաճույքով, որը լիովին հանգստացնում է մարդուն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m