Հիգիենա

21.05.2020
Հարգանք դիմացինի հանդեպ դիտվել է 629

Հարգանք դիմացինի հանդեպ

Դաստիարակված մարդը միշտ տակտով է վարվում. նա թույլ չի տա սանձարձակություն ու կոպտություն մեծահասակների և կանանց նկատմամբ, ուրիշին չի դնի անհարմար վիճակում և, իր հերթին, չի նկատի նրա անպատշաճությունը: Մեծերի հետ խոսելիս չարժե նրանց դիտողություն անել իրենց վարքի վերաբերյալ (եթե այդ վարքը չի դուրս գալիս, իհարկե, պատշաճության սահմաններից), այն էլ խրատի ձևով:

Մեծերի հետ զրուցելիս, չպետք է ընդհատել նրանց կամ սկսել խոսել, երբ նրանք դեռևս չեն վերջացրել իրենց միտքը: Խոսելով մեծահասակի հետ, հնարավորություն տուր նրան արտահայտվել առաջինը, խորհուրդներ մի տա մեծին, եթե նա քեզ չի դիմում: Մեծին որևէ բան առաջարկելու կամ խորհուրդ տալու համար թույլտվություն խնդրիր նրանից:

Մատով կամ ձեռքով միք ցույց տա որևէ բան կամ որևէ մեկին, ավելի լավ է' բացատրեք բառերով։ Ձեր ուշադրությունը միք կենտրոնացնի որևէ նկատելի ֆիզիկական պակասություն ունեցող մարդու վրա: Երբ նկատում եք որևէ թերություն, անգամ ձեզ անծանոթ մարդու հարդարանքում, աննկատելի կերպով ասացեք նրան այդ մասին:

Ձեր նկատմամբ ցուցաբերած ամեն մի ծառայության և ամեն տեսակ ուշադրության համար անհրաժեշտ է շնորհակալ լինել, և ըստ հնարավորության, պատասխանել փոխադարձ ծառայությամբ և ուշադրությամբ: Ուրիշ մարդու անհարմարություն կամ անախորժություն պատճառելու դեպքում, հարկավոր է անմիջապես ներողություն խնդրել (ըստ որում, պետք է ասել. «ներեցեք, խնդրում եմ» կամ թե' «ներողություն եմ խնդրում») և, եթե հարկավոր է' թեթևացնել մեղքը (բարձրացնել, եթե որևէ բան եք գցել ցած, դնել տեղը, եթե որևէ բան եք շարժել):

Պետք չէ մարդուն անպատվել, եթե տեսնում եք, որ նա ձեզ վիրավորել է առանց դիտավորության: Կարիք չկա բարոյախոսություն կարդալ նրան, ով պատահաբար անհանգստացրել կամ անհարմարություն է պատճառել ձեզ: Ընդհանրապես հարկավոր է հիշել, որ անհրաժեշտ է լինել նրբազգաց, քաղաքավարի և տակտով այնպիսի մարդկանց նկատմամը, որոնք առանց որևէ դիտավորության թույլ են տալիս ինչ-որ անհարմարություն, անակնկալություն:

Եթե մարդը գիտակցորեն է խախտում համակեցության նորմաները, մտածված կերպով խանգարում է շրջապատին, նեղացնում և վիրավորում է նրանց, ապա այդպիսիների նկատմամբ չպետք է լինել զիջող: Հասարակական կարգը խախտողների նկատմամբ ցուցաբերած նրբազգաց վերաբերմունքի տակ հաճախ թաքնված է լինում ամենազզվելի վախկոտությունը:

Խուսափեցեք պնդերեսությունից, եթե տեսնում եք, որ ձեր ներկայությունը անախորժ է անձի համար, թողեք նրան, եթե նկատել եք, որ մարդն ընկճված է, կատակներ մի արեք նրա հետ. եթե մարդը չի արձագանքում ձեր խնդրանքին կամ խուսափում է ուղղակի պատասխանից' այլևս մի խնդրեք:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m