Բույսեր

19.05.2020
Գլոկսինիան դիտվել է 873

Գլոկսինիան

Գլոկսինիան գեղեցիկ ծաղկող կոճղեգավոր բույս է, ունի նուրբ թավշյա խոշոր տերևներ: Ծաղիկները խոշոր են և տարբեր երանգների: Լավ խնամքի դեպքում մի բույսի վրա կարող է լինել մինչև 50 ծաղիկ: Գլոկսինիան ծաղկում է ամբողջ ամռան ընթացքում: Աճեցնում են սերմերով, կոճղեզի բաժանումով, կոճղեզիկներով և տերևային կտրոններով:

Մատղաշ բույսերը տնկում են տորֆային, տերևահողային և ճմային հողերի ու ավազի խառնուրդով լցված ծաղկամանի մեջ: Բույսերի աճելու մետ մեկտեղ դրանք տեղափոխում են ավելի մեծ ծաղկամանների մեջ, որոնց մեջ ավելացնում են սննդանյութերով հարուստ հող և ջրում պարարտանյութային լուծույթով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m