Բույսեր

08.01.2021
Ծնեբեկ դիտվել է 351

Ծնեբեկ

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Ծնեբեկի արմատները բարակ են, ցողունը` ուղղաձիգ, ճյուղավորված: Տերևները ժապավենաձև թելիկներ են, տերևածոցերից դուրս են գալիս բարակ, կանաչ, թելանման ճյուղիկներ, որոնք փոխարինում են իսկական տերևներին:

Ծաղիկները միասեռ են, իսկ բույսը երկտուն է: Երրորդ տարում դուրս են գալիս իգական-կանաչավուն ծաղիկները` վեցթերթ պատյանով, եռակողմ կարով և կարճ սյունով: Հատապտուղը կարմիր է, սերմերը` սև:Ծաղկում Է գարնանը:

Քիմիական բաղադրությունը: Արմատները պարունակում են արգինին, խիլիդոնաթթու, սապոնիններ:

Օգտագործման եղանակը: Բժշկության մեջ օգտագործել են սերմերը և արմատը: Բուլղարական բժշկության մեջ ծնեբեկն օգտագործել են միզաքարային հիվանդության, ջրգողության, միզապարկի բորբոքումների, միզակապության, շագանակագեղձի բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Բուլղարական բժշկության մեջ ծնեբեկն օգտագործել են միզաքարային հիվանդության, ջրգողության, միզապարկի բորբոքումների, միզակապության, շագանակագեղձի բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Հայկական բժշկության մեջ ծնեբեկն օգտագործել են սեռական թուլության, միզակապության, նստանյարդի բորբոքման, լնդախտի, գեղձախտի, ավշային հանգույցների բորբոքումների, շագանակագեղձի բորբոքման բուժման համար:

1. 15 ծնեբեկի սերմը ծեծել, վրան ավելացնել 300 գ գինի, թողնել 32 ժամ, որից հետո քամել և օրը 3 անգամ, 100-ական գ խմել` նստանյարդի բորբոքումների, սեռական թուլության, սերմնարտադրության պակասի, միզակապության, միզապարկի բորբոքումների, ավշային հանգույցների բորբոքումների, ջրգողության և շագանակագեղձի բորբոքումների բուժման համար:

2. Ծնեբեկի արմատը ջրով եփել, քամել և բերանի խոռոչը ողողել` լնդախտի բուժման համար:

3. Ծնեբեկի արմատը գարու հետ միասին աղալ և օրը 3 անգամ 1-ական ճաշի գդալ ուտել` գեղձախտի բուժման համար:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m