Բույսեր

16.06.2020
Ինչպես բազմացնել և խնամել սենյակային ծաղիկները դիտվել է 1132

Ինչպես բազմացնել և խնամել սենյակային ծաղիկները

Սենյակային ծաղիկները բազմացնում են սերմերով, կտրոններով, տերևներով, ծիլերով, կոճղեղներով:

Մանր սերմերը (բեգոնիա, պրիմուլա և այլն) շաղ են տալիս արկղների մեջ (հունվար ամսին) առանց հողով ծածկելու: Մինչև ցանելը արկղների մեջ լցնում են թեթև, մաղած հող և տախտակով թեթևակի սեղմելով պնդացնում են: Ցանելուց առաջ արկղներում լցրած հողի մակերեսին բարակ շերտով ձյուն են շաղ տալիս, որի վրա և շաղ են տալիս սերմը: Հողը չորացումից պահպանելու համար ծածկում են ապակով: Արևի ուղիղ ճառագայթներից արկղը ստվերում են թղթով, իսկ քրտնած ապակիները շփում չոր շորով:

Ջերմասեր սերմերը ծլում են 18-ից մինչև 30 աստիճան ջերմության պայմաններում: Երևան եկած ծիլերը սածիլում են ծաղկամանների մեջ:

Կտրոններով բազմացնելու դեպքում դրանք պետք է վերցնել լավ աճած և առողջ բույսերից:

Դափնեվարդի (օլեանդը), ֆիկուսի, ֆոկսիի, խորդենու (գերան) կտրոնները կարելի է արմատակալեցնել ջրով բաժակի կամ շշի մեջ, կամ խոնավ ավազով լեցուն արկղի մեջ։ Փխրուն արմատներ ունեցող բույսերի կտրոնները ամենից , լավ է միանգամից տնկել ծաղկամանների մեջ:

Խորդենին, էխևերիան և այլ մսալի տերևներ ունեցող բույսերը լավ են ապրում կտևվածքի տեղը ցամաքեցնելուց հետո: Նման բույսերի կտրոնները կտրելուց հետո դրանք մի քանի օր պահում են տաք, արևով սենյակում։ Որպեսզի չհոտեն, դրանց վրա ջուր չեն լցնում, այլ միայն թեթևակի ջուր են ցանում: Կտրոնները արմատակալում են առանց ստվերավորելու (ստվերավորումը պարտադիր է բա րակ տերևներ ունեցող բույսերի համար):

Սենյակային բույսերի մեծ մասի համար կտրոնների կտրման ամենալավ ժամանակը փետրվար ապրիլ ամիսներն են: Այնպիսի բույսերից, ինչպիսիք են պլուշլը, պելարգոնիան կտրոնները կտրում են նաև ամռան վերջին:

Դրանք կտրում են լրիվ տերևով կամ նրա կեսով: Ամբողջական տերև ունեցող տնկած կտրոնները խոնավության ուժեղ գոլորշիացումից պահպանելու համար դրանց վրա հաճախակի ջուր են ցանում և բաժակով ծածկում:

Սենյակային բույսերը' ցիպերուսը, ասպեդիստրուն, ասպարագուսը կարելի է բազմացնել նաև թուփը բաժանելով, դրացենան և ագավան' արմատային ծիլերով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m