Բույսեր

08.06.2020
Ինչպես պատրաստել ծաղկարկղներ պատշգամբների և պատուհանների համար դիտվել է 528

Ինչպես պատրաստել ծաղկարկղներ պատշգամբների և պատուհանների համար

Պատշգամբներում ու պատուհաններում ծաղիկները լավ աճեցնելու համար կարևոր նշանակություն ունեն ամանները: Բույսերը կարելի է աճեցնել թաղարներում և արկղներում: Բայց ամենահարմարը արկղներն են:

Արկղները պետք է պատրաստել սոճու կամ եղևնու 1,5 - 2 սմ հաստություն ունեցող չոր տախտակներից և պետք է 20-25 սմ խորություն և մոտավորապես նույնքան էլ լալնություն: Ավելի նեղ ու ոչ խոր արկղներում բույսերի համար չեն ստեղծվում զարգացման նորմալ պայմաններ:

Պատուհանների համար նախատեսված արկղի երկարությունը պետք է հավասար լինի պատուհանի լայնությանը, որպեսզի լուրաքանչյուր պատուհանում մեկ արկղ դրվի, իսկ պատշգամբներում դրվող արկղները կարող են տարբեր չափերի լինել: Խորհուրդ չի տրվում արկղները մեկ մետրից ավելի կարճ պատրաստել, որովհետև այդ դեպքում նրանց մեջ հողը արագ կերպով կչորանա, և բույսերը ջրի պակաս կզգան: Լավ չեն նաև 1,5 մետրից ավելի երկար արկղները, որովհետև դրանք շատ ծանր կլինեն և վերցնելն ու շարժելը դժվար կլինի:

Որպեսզի արկղները ամուր լինեն, նրանց անկյուններում (ներսի կողմից) պետք է 3-4 սմ հաստության ձողեր ամրացնել կամ քիչ ավելի բարակ ձողեր արկղի հատակին (դրսի կողմից), որպեսզի այն գետնին անմիջապես կպած չլինի: Պետք է արկղի հատակին ավելորդ ջրի համար 15-20 սմ վրա անցք բանալ մոտավորապես 1 սմ տրամագծով:

Բույսերը ջրելիս ջրի մի մասը արկղի տակից դուրս կգա. որպեսզի այդ ջուրը պատի վրայով չհոսի կամ ներքևի հարկում ապրողներին չանհանգստացնի, անհրաժեշտ է արկղի տակ դնել թիթեղից պատրաստված աման' 4-5 սմ խորությամբ (արկղը դնել նրա մեջ և ամրացնել):

Պատուհաններում արկղները ամրացնում են փողոցի կողմից լուսամուտի գոգում: Ինչ վերաբերվում է պատշգամբներին, ապա այստեղ արկղը պետք է տեղավորել ուղղակի պատշգամբի հատակին, բազրիքի ներսի, ինչպես նաև դրսի կողմից (մանավանդ, եթե պատշգամբը փոքր է և ցանկալի չէ, արկղը տեղ գրավի)։

Արկղը կարելի է տեղավորել նաև բազրիքի վերևի մասում, դրսի կոդմից, հատկապես այն դեպքում, երբ ցանկանում են կախվող և ոչ շատ բարձրահասակ ծաղիկներ աճեցնել:

Արկղները պետք է այնպես ամրացնել, որ դրանց պոկվելու և վայր ընկնելու հնարավորությունը իսպառ բացառված լինի:

Փաթաթվող բույսեր աճեցնելու համար պետք է արկղների վրա հատուկ հենարաններ պատրաստել, որոնց վրայով բույսերը փաթաթվելով վեր բարձրանան: Հենարանները լինում են տարբեր ձևի ու բարձրության: Ամենապարզ ձևն այն է, երբ արկղի ծայրերից դեպի վեր ամրացվում են 1-2,5 մետր բարձրության փայտե ձողեր' 2,5 սմ հաստությամբ:

Դրանց ծայրերը նույնպիսի ձողերով միացնում են իրար և ապա դրանց վրա ուղղաձիգ լարեր են, կապում: Պատուհաններում լարերը կապում են միայն արկղների ծայրերի մասում, իսկ մեջտեղը բաց են թոլնում, որպեսզի սենյակի լույսը չփակվի, իսկ պատշգամբների արկղներում լարերը կապում են յուրաքանչյուր 15 սմ վրա: Լարերը պետք է ձիգ կապել, որպեսզի քամու ազդեցության տակ չթուլանան և բույսերը չպոկվեն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m