Բույսեր

30.06.2020
Խորդենի դիտվել է 696

Խորդենի

Խորդենին (գերան) լայն տարածված սենյակային բույս է, որն ունի վառ ծաղիկներ կամ խայտաբղետ տերեւեր: Սենյակային կուլտուրայում հանդիպում են խորդենու տարբեր տեսակներ' կարմիր, սպիտակ, վարդագույն ծաղիկներով և այլն: Խորդենին աճեցնում են կտրոններով' գարնանը և ամռանը (հունիս-օգոստոս):

 

Ամռանը տնկած կտրոնները արդեն հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին դառնում են լավ ծաղկող բույսեր: Արմատակալած կտրոնները վերատնկում են ավելի ընդարձակ ծաղկամանների մեջ, որոնց հողը պատրաստված է 2 մաս ճմային հողի, 2 մաս տերևահողի և 1 մաս ավազի խառնուրդից: Ջրում են չափավոր կերպով: Ծաղկած բույսերը ձմռանը պահում են 5-6 աստիճանից ոչ բարձր ջերմության պայմաններում, գարնանը վերատնկում են։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m