Բույսեր

17.06.2020
Պրիմուլա դիտվել է 2003

Պրիմուլա

Պրիմուլան խոտավետ, կարճլիկ, ծաղկամանային բույս է: Սենյակներում աճեցնում են պարզ և բազմաթերթ պրիմուլաների տարբեր սորտեր, որոնք ունեն բաց վարդագույն, սպիտակ, երկնագույն, մանուշակագույն և այլ երանգների ծաղիկներ:

Ցածր ջերմաստիճաններում, 10-ից մինչև 12 աստիճան տաքության պայմաններում, պրիմուլան կարող է ծաղկել ամբողջ ձմռան ընթացքում: Գարնանը այն վերատնկում են թարմ հողի մեջ: Պրիմուլան բազմացնում են սերմերով և թփի բաժանումով: Բազմաթերթ ձևերը բազմացնում են թփի բաժանումով և կտրոններով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m