Բույսեր

22.06.2020
Հորտենզիան դիտվել է 564

Հորտենզիան

Հորտենզիան գեղեցիկ ծաղկող բույս է, սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, կապույտ կամ երկնագույն ծաղիկներով: Հորտենզիայի ծաղկամանային բույսը տալիս է 3-5 ծաղկեփնջեր: Այն առատ և տևական է ծաղկում (մարտ-ապրիլից մինչև աշուն): Ձմռանը հորտենզիան տերևաթափ է լինում: Ձմռան ընթացքում այն պահպանում են չոր, օդափոխվող նկուղներում, փետրվար ամսին դնում են պատուհանների գոգերին։

Հորտենզիան աճեցնում են կտրոններով, որոնք կտրում են մատղաշ ճյուղերից կամ արմատավզիկի վրա աճած ցածր ճյուղերից: Կտրոնում են հունվարից մինչև ապրիլ ամիսներին:

Մանը տերևիկներ ունեցող կտրոններն ավելի լավ են արմատակալում: Կտրոնները կտրում են տնկելուց անմիջապես առաջ և արմատակալում են արկղներում, որոնց մեջ լցված է լինում ավազի, տորֆի և հումուսի խառնուրդ: Արմատակալած կտրոնները տնկում են ծաղկամանների մեջ: Ճյուղավոր հերտենզիան ստանալու համար մայիս ամսին 2-3 մատղաշ ճյուղերի կատարները կտրում են: Միացողուն հորտենզիան աճեցնում են ապրիլ կամ մայիս ամիսներին վերցված կտրոններից:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m