Հիգիենա

25.04.2020
Մարմնի խնամք դիտվել է 635

Մարմնի խնամք

Նեղ իմաստով անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է։ Հաշված է, որ 1 շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800 գ մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը՝ 3,5-7 լ քրտինք։ Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես խանգարվում են նրա պաշտպանական հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ թարախածին մանրէների, մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար։

Մաշկի խնամք - մարդու առողջությունը, աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ կախված է մաշկային ծածկույթների վիճակից, քանի որ մաշկը կարգավորում է նյութափոխանակության արգասիքների հեռացումը, ջերմակարգավորումը: Սովորաբար պետք է լողանալ 4-5 օրը մեկ, իսկ դեմքը, ձեռքերը, մարմնի վերին հատվածը`օրը երկու անգամ ։

Ձեռքերի խնամք - նույնպես մեծ նշանակություն ունի, քանի որ նրանցով կարող են օրգանիզմ թափանցել ախտածին միկրոօրգանիզմներ, որդերի ձվեր: Մոտ 95% մանրեները գտնվում են եղունգների տակ: Որոշակի աշխատանք կատարելուց հետո անհարժեշտ է լվանալ ձեռքերը օճառով: Ինչքան շատ է լվացվում ձեռքերը այնքան այդ մաշկը ենթարկվում է ինքնամաքրման: Փորձերով ապացուցվել է, որ մաքուր ձեռքի մաշկի վրա մանրեները 10 րոպեից քչացել են 85%-ով: Ձեռքերի հատուկ խնամք է պահանջում մարմնամարզիկների, թիավարների, ծանր ատլետների մոտ, քանի որ նրանց մոտ հաճախ առաջանում են կոշտուկներ: Կոշտուկները զգուշությամբ հեռացվում են պեմզայով, որից առաջ և հետո լվանում են ձեռքերը: Մարզումների ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ափերի համար պաշտպանական միջոցներ: Մարզումից հետո ցանկալի է օգտագործել ձեռքի քսուկներ կամ կրեմներ և շաբաթական 1-2 անգամ ընդունել սոդայով վաննաներ:

Ոտքերի խնամք  - Նույնպես պետք է իրականացվի սիստեմատիկ հատկապես եթե շատ են քրտնում, որը նպաստում է մաշկի բորբոքմանը, շփաբորբի և կոշտուկների առաջացմանը: Ամեն օր քնելուց առաջ ոտքերը պետք է լվանալ օճառով և ամեն օր փոխել գուլպաները: Եթե առաջանում են չոր կոշտուկներ նրանք պետք է հեռացնել ժամանակին`կոշտուկային պլաստիրինի կամ հեղուկի օգնությամբ: Մարզիկների մոտ հաճախ առաջանում է նրբանի սնկային հիվանդություն`էպիդերմոֆիտիա, որն անցնում է հիվանդից առողջ մարդուն: Այդ ախտածին սնկերը կարող են լինել դահլիճի հատակին, գորգի վրա, հանդերձարանում, ցնցուղներում և այլուր կամ, երբ օգտվում են ուրիշի գուլպաներից, կոշիկներից, սրբիչից: Հիվանդության առաջին նշաններն են` քոր, այրոց մատների արանքում: Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն սեփական իրերից, իսկ հանդերձարանում, ցնցուղում հագնել սեփական ռետինե կոշիկները և ոտքը լվանալուց հետո լավ չորացնել ներբանը և մատների արանքը:

Մազերի խնամք - հիմնական խնամքը մազերի լվանալն է և ժամանակին կտրելն է: Կտրականապես արգելվում է լվացքի օճառը օգտագործել գլխի համար: Յուղոտ մազը պետք է լվանալ 5-6 օրը մեկ: Յուղոտ մազերը չպետք է հաճախակի լվանալ, քանի որ դրանից մաշկի և մազերի պաշտպանիչ շերտը վնասվում է, և յուղայնությունը ոչ թե պակասում է, այլ ավելանում: Խորհուրդ չի տրվում նաև մազերին շատ ձեռք տալ: Չոր մազերը պետք է լվանալ 10-12 օրը մեկ և այն օճառներով որոնց մեջ կան հատուկ ճարպային խառնուրդներ, թեփոտ մազերի դեպքում 1-2 օրը մեկ հատուկ հակաթեփային շամպուններով:

Բերանի խոռոչի խնամք - օգնում է պահպանել ատամները և կանխել ներքին օրգանների շատ հիվանդություններ: Ամենակարևորը ատամների խնամքն է, որոնք պետք է մաքրվեն օրը երկու անգամ առավոտյան և երեկոյան, ուտելուց հետո անհրաժեշտ է ողողել բերանի խոռոչը և կատարել լնդերի մերսում: Բերանի խոռոչի ամենատարածված հիվանդություններն են կարիեսը և պարադոնտիտը: Կարիեսը տարածված հիվանդություն է, որի ժամանակ փափկում և քայքայվում է ատամի կարծր հյուսվածքները: Նրա նպաստող գործոններն են մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, կալցիումի և ֆոսֆորի անբավարար քանակը, ինչպես նաև նշանակություն ունի ատամների վատ խնամքը: Պարադոնտիտը`դա ատամի շրջապատող հյուսվածքի խրոնիկ հիվանդությունն է և հաճախ առաջանում է վիտամին C-ի պակասից :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m